ԱԱրսեն Մկրտչյան

Անվանի դաշնակահար Դմիտրի Մասլեևը վարպետության դասեր կանցկացնի Երևանում և Սյունիքում

Անվանի դաշնակահար Դմիտրի Մասլեևը վարպետության դասեր կանցկացնի Երևանում և Սյունիքում

Անվանի դաշնակահար, Չայկովսկու անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակի մրցանակակիր (2015 թ.) Դմիտրի Մասլեևը վարպետության դասեր կանցկացնի Երևանում և Սյունիքում: Աշխարհահռչակ դաշնակահարը Հայաստան կայցելի Primavera Foundation of Armenia-ի հրավերով: Մասնակիցների համար վարպետության դասերն անվճար են:

Դմիտրի Մասլեևի դասերը կկայանան հուլիսի 7-ին և 8-ին Երևանում, ‹‹Արամ Խաչատրյան›› համերգասրահում, այստեղ կլինի նաև կլոր սեղան-քննարկում: Հուլիսի 10-ից 12-ը Մասլեևը կայցելի Սյունիք՝ անցկացնելով վարպետության դասեր մարզի պատանի եաժիշտների հետ և հանդիպումներ՝ երաժշտական դպրոցների ուսուցիչների հետ: Միջոցառումները տեղի կունենան Մեղրիում և Կապանում: Բոլոր միջոցառումներն անվճար են թե՛ ակտիվ մասնակիցների, թե՛ ունկնդիրների համար:

Դմիտրի Մասլեևը հանդիսանում է Primavera Foundation of Armeniaի հիմնադրամի կրթական ակադեմիայի դաշնամուրի բաժնի ղեկավարը: Նա պարբերաբար կայցելի Հայաստան՝ հետևելու տաղանդավոր երեխաների աճին, ինչպես նաև հիմնադրամը վարպետության դասեր անցկացնելու համար կկազմակերպի այլ անվանի դաշնակահարների այցը Հայաստան, լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտնել է հիմնադրամի համահիմնադիր Ելենա Յակովլևան։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում