ՄՄարիամ Մխիթարյան

ՆԱՏՕ-ն և մի շարք երկրներ արձագանքել են Ուկրաինային կասետային զենք տրամադրելու ԱՄՆ որոշմանը

ՆԱՏՕ-ն և մի շարք երկրներ արձագանքել են Ուկրաինային կասետային զենք տրամադրելու ԱՄՆ որոշմանը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքը միասնական դիրքորոշում չունի Կիևին կասետային զինամթերք մատակարարելու հարցում:

«ՆԱՏՕ-ն՝ որպես դաշինք, դիրքորոշում չունի կասետային զինամթերքի մասին կոնվենցիայի վերաբերյալ, քանի որ որոշ դաշնակիցներ ստորագրել են այս կոնվենցիան, իսկ ոմանք՝ ոչ: Դաշնակիցներն իրենք են որոշում Ուկրաինային զենք և այլ ռազմական տեխնիկա մատակարարելու հարցը»,- ասել է Ստոլտենբերգը Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում։

Ուկրաինային կասետային զենքի մատակարարմանը դեմ է Բեռլինը: Գերմանիան Կասետային զինամթերքի մասին կոնվենցիայի մասնակից է, որն արգելում է դրա փոխանցումն այլ պետության, ուստի Գերմանիան այդ զենքերը չի ուղարկի Ուկրաինա՝ ուրբաթ հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։

«Ինչ վերաբերում է Կոնվենցիան չստորագրած մյուս երկրներին՝ Չինաստանին, Ռուսաստանին, Ուկրաինային և ԱՄՆ-ին, ապա ես չեմ կարող մեկնաբանել նրանց գործողությունները»,- հավելել է նախարարը։

Ավստրիայի կառավարությունը նույնպես դեմ է Կիևին կասետային զինամթերք մատակարարելուն՝ խաղաղ բնակչությանը սպառնացող վտանգի պատճառով։ Այս մասին հայտարարել է Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգը:

Associated Press-ը, վկայակոչելով քննարկումներին ծանոթ աղբյուրները, հայտնում է, որ կասետային զինամթերք Կիև տեղափոխելու որոշումն արդեն կայացվել է, և ԱՄՆ-ը այդ մասին պաշտոնապես կհայտարարի։ Գործակալության տվյալներով՝ խոսվում է Ուկրաինային ռազմական օգնության հաջորդ փաթեթի շրջանակներում մի քանի հազար նման զինամթերքի փոխանցման մասին։

Նշվում է, որ ԱՄՆ-ը Կիև կուղարկի հատուկ կասետային զինամթերք, որոնց մոտ նվազեցված է չպայթելու ռիսկը, ինչն էլ հիմք է տալիս ենթադրելու, որ նման արկերը ավելի քիչ վտանգ կներկայացնեն խաղաղ բնակչության համար։

ԱՄՆ Կոնգրեսում Դեմոկրատական ​​կուսակցության ներկայացուցիչները մտադիր են փոփոխություն կատարել Ազգային պաշտպանության ակտում, որը նախատեսում է կասետային զինամթերքի՝ Ուկրաինա տեղափոխման արգելք՝ հայտնում է Politico-ն՝ վկայակոչելով առաջարկվող փաստաթուղթը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում