Սումգայիթի դատարանում դատախազը պահանջել է 12 տարվա ազատազրկման դատապարտել Ադրբեջանի կողմից առևանգված երկու հայ զինծառայողներին

Սումգայիթի դատարանում դատախազը պահանջել է 12 տարվա ազատազրկման դատապարտել Ադրբեջանի կողմից առևանգված երկու հայ զինծառայողներին

Սումգայիթի ծանր հանցագործությունների դատարանում դատախազը պահանջել է 12 տարվա ազատազրկման դատապարտել Ադրբեջանի կողմից առևանգված երկու հայ զինծառայողներին՝ Հարություն Հովագիմյանին և Կարեն Ղազարյանին:

Հաջորդ դատական նիստը նշանակված է հուլիսի 7-ին: Նշվում է, որ վճիռն ընթերցվելու է վաղը։

Հիշեցնենք, որ ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել էր մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ից, մարտական դիրքեր սնունդ մատակարարելու ժամանակ: Ադրբեջանում նրանց ներկայացվել են կեղծ մեղադրանքներ՝ ահաբեկչության, ապօրինի ներթափանցման և զենքի ապօրինի տեղափոխման հոդվածներով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում