ԱԱնժելիկա Ժամհարյան

Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է ԵԽ բարձրաստիճան պաշտոնյաների հետ

Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է ԵԽ բարձրաստիճան պաշտոնյաների հետ

Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 6-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի քաղաքական հարցերով տնօրեն Միրոսլավ Պապային և մարդու իրավունքների ու օրենքի գերակայության հարցերով գլխավոր տնօրեն Խրիստոս Յակումոպուլոսին:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը:

Ողջունելով ԵԽ բարձրաստիճան պաշտոնյաներին խորհրդարանում` Ռուբեն Ռուբինյանն արժևորել է փոխգործակցությունը Եվրոպայի խորհրդում:

ԱԺ փոխնախագահը ներկայացրել է տարածաշրջանում անվտանգային իրավիճակը, ընդգծել Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի շուտափույթ հաղթահարման կարևորությունը և Եվրոպայի խորհրդի դերն ու պատասխանատվությունն այդ հարցում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում