ԼԼիլիթ Ասատրյան

Անահիտ Մանասյանն այցելել է Տավուշ, քննարկել մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերելի հարցեր

Անահիտ Մանասյանն այցելել է Տավուշ, քննարկել մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերելի հարցեր

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ հուլիսի 5-ին, այցելել է Տավուշի մարզի Իջևան խոշորացված համայնք: Մասնավորապես՝ Պաշտպանն աշխատակազմի և մարզային ստորաբաժանման ղեկավար Էրիկ Ծերունյանի ուղեկցությամբ շրջել է ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Տավուշի մարզային ստորաբաժանման տարածքով, զրուցել անձնակազմի և պարտադիր զինվորական ծառայության մեկնող երիտասարդների հետ, վստահեցրել, որ նրանց իրավունքների պաշտպանությանը վերաբերելի հարցերն իր անմիջական ուշադրության կենտրոնում են, ինչպես նաև մաղթել բարի և անփորձանք ծառայություն:

Հաջորդ կանգառը Գանձաքար բնակավայրն էր: Անահիտ Մանասյանը բնակավայրի վարչական ղեկավար Վարդգես Դովլաթբեկյանի հետ քննարկել է բնակավայրում մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերելի հարցեր: Այցի շրջանակում Պաշտպանը շրջել է բնակավայրում կառուցվող դպրոցի տարածքով, նաև հանդիպումներ անցկացրել բնակիչների հետ:

Նրանք պատմել են, որ խնդիրները հիմնականում կապված են հողերի ոռոգման հետ:

Մարդու իրավունքների պաշտպանի` հանրապետությունում մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով իրականացվող մարզային այցերը կրում են շարունակական բնույթ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում