Արտերկրից գումար խնդրող «բարեկամը» հնարավոր է՝ հանցագործ է. շորթման հին մեթոդը նոր թափ է ստացել

ԼԼիլիթ Ասատրյան

Գումար շորթելու հին մեթոդը նոր թափ է ստացել: Արտերկրում բնակվող հայերի անուն-ազգանունով, նկարներով կեղծ օգտահաշիվներ են բացվում Ֆեյսբուքում, Ինստագրամում, այլ սոցիալական ցանցերում, և տվյալ անձանց բարեկամներին նամակներ գրում, որ շտապ գումար է հարկավոր:

Սամվել Մարտիրոսյան (տեղեկատվության անվտանգության փորձագետ) - Շտապ, ենթադրենք, 300 դոլար փոխանցի ստեղ, որովհետև ստեղ հյուրանոցի բանկոմատը չի աշխատում, կամ փող չկա, բան, մենք հիմա ստեղ վճարումը անենք, հետո՝ երկու ժամ հետո, կգամ տուն, հետ կուղարկեմ: Էս ուղղակի մի օրինակ ա, սենց շատ սցենարներ կան, հետո լինում ա, որ, օրինակ՝ մարդ փորձում ա հետ զանգել, ասում են՝ ստեղ չեն թողնում խոսալ բարձր:

Մեդիափորձագետը նշում է՝ հավանականությունը մեծ է, որ գումար շորթելու այս մեթոդը կիրառողները հայեր են, քանի որ շատ լավ հայերեն են գրում` հաճախ խոսակցական լեզվով, ինչի հնարավորությունը թարգմանող հավելվածները չեն ընձեռում: Նոր ստեղծված «կլոն» օգտահաշիվները հաքերները փորձում են հնարավորին չափ նմանեցնել իրականին: Սակայն կեղծ օգտահաշիվները իրականից տարբերել հնարավոր է.

Սամվել Մարտիրոսյան - Ուղղակի պետք ա մի հատ հաշիվը բացել, որովհետև նույնիսկ եթե ինքը կլոնավորված հաշիվ ա, ինքը ընկեր չի լինի, էդ առնվազն արդեն երևում ա, չնայած մարդիկ կան, որ չեն հասկանում ու ընկերանում են, օրինակ՝ մի երկու շաբաթ առաջ: Երկրորդը՝ օրինակ՝ նկարների տակ լայքեր, բաներ համարյա չեն լինի, և երրորդն էլ՝ եթե նույնսիկ մի փոքր կասկած կա, ինձ թվում ա՝ կարելի ա մի հատ կապվել այլ ալիքով, նու համոզվել՝ ի՞նքն ա գրողը, թե՞ չէ:

Կեղծում են արտերկրում բնակվող մարդկանց օգտահաշիվները, քանի որ այդպես խաբեությունը բացահայտելն ավելի դժվար է:

Սասուն Գրիգորյան (ՀՀ ՔԿ ՀԿԳ կիբեռհանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ) - Եթե, օրինակ՝ վերցնենք՝ էդ նույնը կատարվեր Հայաստանում, Հայաստանում գտնվող որևէ անձի դիմեին որևէ գումար ստանալու նպատակով, բնականաբար, հավանականությունը շատ մեծ է, որ կարող ա զանգահարեր ու պարզեր, որ նման դեպք չկա, այսինքն՝ այստեղ կարևորը մարդկանց հոգեբանական վիճակի վրա ազդելն է, ու հանցավորները, բնականաբար, ուսումնասիրում են ու շատ կոնկրետ գիտեն, թե որ խավին պետք է թիրախավորեն:

Քննչական կոմիտեից «Լուրերին» տեղեկացրին՝ նշված դեպքերը պարունակում են խարդախության տարրեր, և «Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով ենթադրում են պատասխանատվություն՝ տուգանքից մինչև 8 տարի ազատազրկում»:

Սասուն Գրիգորյան - Նշել, որ դրանց միտումը դեպի շատացումն է, երևի թե մի փոքր սխալ կլինի, քանի որ, ամենայն հավանականությամբ, մարդկանց մոտ արդեն այդ գիտակցական մակարդակը հասել է, որ երբ որ քեզնից ինչ-որ մեկը գումար է ցանկանում, անհրաժեշտ է նախ առաջինը՝ ստուգել, տեսնել՝ էդ գումարը պե՞տք է տալ, թե՞ պետք չէ տալ:

Հանցանք կատարած անձին պատճառված վնասը հատուցելու հնարավորություն է տրվում՝ պատժի որոշման ժամանակ դա որպես մեղմացնող հանգամանք դիտարկելով: Չհատուցելու դեպքում՝ գույքի վրա կալանք է դրվում. նման խարդախություններով զբաղվողները, սակայն, հաճախ իրենց անունով որևէ գույք չեն ունենում:

Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում