ՄՄարիամ Մխիթարյան

ՌԴ նախագահ Պուտինի հեռախոսազրույցը ՀՀ վարչապետ Փաշինյանի հետ

ՌԴ նախագահ Պուտինի հեռախոսազրույցը ՀՀ վարչապետ Փաշինյանի հետ

Հայկական կողմի նախաձեռնությամբ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, այդ թվում՝ Լաչինի միջանցքով անարգել տրանսպորտային կապի ապահովման հարցերը։ Ընդգծվել է 2020-2022 թվականներին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև պայմանավորվածությունների ամբողջ փաթեթի հետևողական իրականացման հիմնարար նշանակությունը։

Ռուսաստանի նախագահը հաստատել է ռուսական կողմի պատրաստակամությունը՝ այսուհետ ևս գործնական աջակցություն ցուցաբերել հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի մշակման հարցում։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր մակարդակներով։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում