Մի ֆոտոյի պատմություն. սոմալեցի փախստականների երազանքը

Մի ֆոտոյի պատմություն. սոմալեցի փախստականների երազանքը

2013-ին ամերիկացի  ֆոտոլրագրող Ջոն Ստենմեյերը ճանապարհորդում էր Աֆրիկայի հյուսիսում՝ կատարելով National Geographic-ի հանձնարարությունը: Նա նյութեր էր հավաքում այդ տարածաշրջանում սկսված միգրացիայի մասին:

Մի գիշեր լուսանկարիչը զբոսնում էր լողափում՝ փորձելով ֆոտոռեպորտաժի համար հետաքրքիր կադր գտնել: Հանկարծ նա  տեսավ մի խումբ մարդկանց, ովքեր վերեւ էին բարձրացրել բջջային հեռախոսները: Լուսանկարիչը հարցրեց թարգմանչին, թե ինչ են անում այդ մարդիկ:

Վերջինս պատասխանեց, որ սոմալեցի  փախստականները փորձում են որսալ Սոմալիից այդտեղ հասնող բջջային օպերատորի  թույլ ազդանշանը, որպեսզի խոսեն հայրենիքում մնացած հարազատների հետ: Ստենմեյերը անմիջապես հանեց խցիկը և ֆիքսեց այդ հուզիչ տեսարանը:

Մանրամասները՝ տեսանյութում 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում