ԳԳոհար Սարգսյան

Կնյազ Իբոյանը հաղթել է թուրք ըմբիշին և ոսկե մեդալ է նվաճել Եվրոպայի երիտասարդների առաջնությունում

Կնյազ Իբոյանը հաղթել է թուրք ըմբիշին և ոսկե մեդալ է նվաճել Եվրոպայի երիտասարդների առաջնությունում

Իսպանիայում ավարտին մոտեցող ըմբշամարտի Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնության 92 կգ քաշայինների եզրափակչում Մ23 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոնը գոտեմարտել է Թուրքիայի ներկայացուցիչ Մուհամեդ Գիմրիի հետ և 3:2 հաշվով կամային հաղթանակ է տարել համառ պայքարում:

 
May be an image of 3 people and text that says "મ UNITED WORLD WRESTLING"

 

Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից՝ Իբոյանը Հայաստանի վերջին ներկայացուցիչն էր երիտասարդական ԵԱ-ում: Ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականը Իսպանիայում անցկացված առաջնությունում 1 ոսկե, 3 արծաթե և 2 բրոնզե մեդալ է նվաճել:
 
May be an image of 2 people and text that says "UNITED WORLD WRESTLING U20 EUROPEAN CHAMPIONSHIPS ORG ción NA ING (neርt LING UKRAINE FLUTTE TaiS UNITED WORLD WRESTLING PESC"

 

Հայաստանի ներկայացուցիչներից արծաթե մեդալակիրներ են դարձել 61 կգ քաշային Լևիկ Միքայելյանը, 74 կգ քաշային Հայկ Պապիկյանը, 86 կգ քաշային Մուշեղ Մկրտչյանը, իսկ 79 կգ քաշային Նարեկ Գրիգորյանն ու 65 կգ քաշային Անդրանիկ Ավետիսյանը նվաճել են բրոնզե մեդալներ:
 
May be an image of 3 people and text

 

Երիտասարդ ազատոճայինները Եվրոպայի առաջնությանը մասնակցում էին մարզիչներ Ավետիք Վարդանյանի, Արմեն Մալխասյանի, Հակոբ Ավետիսյանի և Կարապետ Ենգոյանի ղեկավարությամբ:

Հիշեցնենք՝ ավելի վաղ հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականը 1 ոսկե, 2 արծաթե և 2 բրոնզե մեդալ էր նվաճել Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնությունում: Թիմային հաշվարկում Հայաստանի ընտրանին զբաղեցրել էր 4-րդ հորիզոնականը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում