ՄՄարիամ Մխիթարյան

Բաքուն հանդիմանել է Ֆրանսիայի դեսպանին Մակրոնի «հակաադրբեջանական» արտահայտությունների համար

Բաքուն հանդիմանել է Ֆրանսիայի դեսպանին Մակրոնի «հակաադրբեջանական» արտահայտությունների համար

Բաքվում Ֆրանսիայի դեսպան Անն Բույոնին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ՝ հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները: Դեսպանից պահանջել են պարզաբանել օրերս Մարսելում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Էմանուել Մակրոնի հայտարարություններն այն մասին, որ Փարիզը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի կողքին է և շարունակելու է ճնշում գործադրել Իլհամ Ալիևի վրա:

«Պաշտոնական Բաքուն, հնարավոր է, դիվանագիտական մակարդակով համապատասխան քայլեր ձեռնարկի Մակրոնի «հակաադրբեջանական» արտահայտությունների համար»,- ասված է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում