Հայկական խորհրդարանական պատվիրակությունը վերադարձել է Տիրանայից, որտեղ մեր երկրին փոխանցվեց Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի նախագահության խորհրդանշական մուրճը: Մեր պատվիրակներն այս անգամ էլ ստիպված են եղել դիմակայել թուրք-ադրբեջանական լոբբինգին:










