ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄՆ պետդեպարտամենտն անդրադարձել է Զելենսկու՝ նախագահական ընտրությունները հետաձգելու որոշմանը

ԱՄՆ պետդեպարտամենտն անդրադարձել է Զելենսկու՝ նախագահական ընտրությունները հետաձգելու որոշմանը

ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը, խոսելով Ուկրաինայում նախագահի ընտրությունը հետաձգելու վերաբերյալ Վոլոդիմիր Զելենսկու որոշման մասին՝ ասել է. «Ուկրաինայում ռազմական դրությունը շարունակում է գործել, քանի որ Ռուսաստանը շարունակում է Ուկրաինայի և նրա ժողովրդի դեմ լայնածավալ, անօրինական պատերազմը»:

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահը բացառել էր հանրապետության ղեկավարի ընտրության անցկացումը մինչև երկրում ռազմական գործողությունների ավարտը։ Խոսելով հաջորդ տարի քվեարկության անցկացման հնարավորության մասին՝ նա մատնանշել է, որ, ըստ ուկրաինական օրենսդրության, ընտրությունը «պետք է անցկացվի խաղաղ պայմաններում, երբ ռազմական գործողություններ չկան»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում