ՄՄարիամ Մխիթարյան

Կոլումբիան բողոքի նոտա կհղի Ռուսաստանին՝ Կրամատորսկում տեղի ունեցած պայթյունի համար

Կոլումբիան բողոքի նոտա կհղի Ռուսաստանին՝ Կրամատորսկում տեղի ունեցած պայթյունի համար

Կոլումբիայի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղելու Ռուսաստանին Կրամատորսկում տեղի ունեցած պայթյունի համար, ինչի հետևանքով Կոլումբիայի երեք քաղաքացի վիրավորվել է։ Այս կոչն արել է Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն թվիթերյան իր միկրոբլոգում։

Երկրի ղեկավարի խոսքով՝ Ռուսաստանը հարձակվել է «երեք անպաշտպան կոլումբիացի խաղաղ բնակիչների վրա»՝ խախտելով պատերազմի օրենքները։

Համաձայն Կոլումբիայի տուժած քաղաքացիների հայտարարության, որոնք Ուկրաինայում տեղեկատվություն էին հավաքում Կիևին աջակցելու իրենց նախագծի համար, նրանք գտնվել են Կրամատորսկում պայթյունի վայրի մոտ։

Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր Կրամատորսկում Ուկրաինայի զինված ուժերի 56-րդ մոտոհրաձգային բրիգադի հրամանատարական կազմի ժամանակավոր տեղակայման կետի խոցման մասին:

Բոգոտայում Ռուսաստանի դիվանագիտական ​​առաքելությունը առաջնագծում գտնվող Կրամատորսկը անվանել է ոչ հարմար վայր Կոլումբիայի քաղաքացիների անխոհեմ ճանապարհորդության համար՝ խորհուրդ տալով նրանց զերծ մնալ պատերազմական գոտի այցելելուց։

Հունիսի 27-ին The New York Times-ը հաղորդել էր Կրամատորսկում հասարակական սննդի օբյեկտին հասցված հարվածի մասին, որտեղ եղել են ուկրաինական բանակի կողմից կռվող օտարերկրյա վարձկաններ:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է, որ Կրամատորսկում ռուս զինվորականների դիպուկ հարվածի հետևանքով սպանվել է Ուկրաինայի Զինված ուժերի երկու գեներալ, մոտ 50 սպա, ինչպես նաև մինչև 20 օտարերկրյա վարձկաններ և ռազմական խորհրդատուներ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում