ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄՆ-ը ոգևորված է Հայաստանի և Ադրբեջանի վերջին ջանքերից՝ արդյունավետորեն մասնակցելու խաղաղ գործընթացին. Միլլեր

ԱՄՆ-ը ոգևորված է Հայաստանի և Ադրբեջանի վերջին ջանքերից՝ արդյունավետորեն մասնակցելու խաղաղ գործընթացին. Միլլեր

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է հայ-ադրբեջանական վաշինգտոնյան բանակցություններին:

«ԱՄՆ-ն ուրախ է հյուրընկալելու Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովին՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ բանակցությունները խթանելու համար: Պետքարտուղար Բլինքենը պատիվ ունեցավ ողջունել ԱԳ նախարարներին Ջորջ Պ. Շուլցի անվան արտաքին գործերի ազգային ուսումնական կենտրոնում: Պետքարտուղարը նախարարների հետ հանդիպել է և՛ առանձին, և երկուսի հետ միասին, ու յուրաքանչյուր հանդիպման ժամանակ ընդգծել է, որ ուղղակի երկխոսությունը հիմնախնդիրների լուծման տևական և արժանապատիվ խաղաղության հասնելու հիմքն է:

Միացյալ Նահանգները ոգևորված է Հայաստանի և Ադրբեջանի վերջին ջանքերից ՝ արդյունավետորեն մասնակցելու խաղաղ գործընթացին, և մենք կշարունակենք նրանց տրամադրել ցանկացած հնարավոր օգնություն՝ այդ մղումը զարգացնելու համար: Այսօր հանդիպումների առաջին օրն էր, որոնք կտևեն մինչև հինգշաբթի, և շաբաթվա ընթացքում մենք կունենանք լրացուցիչ թարմացումներ»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում