ԼԼիլիթ Ասատրյան

Յուրիկ Հովեյանը՝ ոսկե, Վիգեն Նազարյանը՝ արծաթե, Հոմերոս Առաքելյանը՝ բրոնզե մեդալակիրներ․ Ըմբշամարտի ԵԱ

Յուրիկ Հովեյանը՝  ոսկե, Վիգեն Նազարյանը՝ արծաթե, Հոմերոս Առաքելյանը՝ բրոնզե մեդալակիրներ․ Ըմբշամարտի ԵԱ

Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են առաջին մեդալները: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

Յուրիկ Հովեյանը 63 կգ քաշայինների եզրափակչում լարված պայքարում առավելության է հասել Մոլդովայի ներկայացուցիչ Վիտալի Երոմիենկոյի նկատմամբ և դարձել ոսկե մեդալակիր:

Վիգեն Նազարյանն 87 կգ քաշայինների ոսկե մեդալի համար պայքարում գոտեմարտել է Վրաստանի ներկայացուցիչ Աչիկո Բոլկվաձեի հետ և 4-5 հաշվով ցավալի պարտություն կրել՝ արժանանալով արծաթե մեդալին:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 55 կգ քաշային Հոմերոս Առաքելյանը նվաճել է երիտասարդական ԵԱ-ի բրոնզե մեդալը՝ վճռորոշ գոտեմարտում 11-6 հաշվով փայլուն հաղթանակ տանելով Թուրքիայի ներկայացուցիչ Մուհամեդ Չակիրի նկատմամբ:

Հայաստանի ներկայացուցիչներից Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթողի տիտղոսի համար կպայքարի նաև 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը, իսկ Գասպար Տերտերյանը (67 կգ) վաղը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում