ԼԼիլիթ Ասատրյան

Դեսպան Բեջանյանը Սինգապուրի նախագահին հանգամանորեն ներկայացրել է Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները

Դեսպան Բեջանյանը Սինգապուրի նախագահին հանգամանորեն ներկայացրել է Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները

Հունիսի 27-ին Սինգապուրում ՀՀ դեսպան Սերոբ Բեջանյանը (նստավայրը՝ Ջակարտա) հավատարմագրերն է հանձնել Սինգապուրի Հանրապետության նախագահ Հալիմա Յակոբին։ ՀՀ ԱԳ նախարարությունից հայտնում են, որ Սինգապուրի նախագահը շնորհավորել է դեսպան Բեջանյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով վերջինիս բեղմնավոր աշխատանք Սինգապուրում:

Շնորհակալություն հայտնելով ջերմ բարեմաղթանքների համար՝ Սերոբ Բեջանյանը վստահեցրել է, որ կներդնի առավելագույն ջանքերը՝ երկկողմ օրակարգն ընդլայնելու համար:

Հանդիպման ընթացքում դեսպան Բեջանյանը հանգամանորեն ներկայացրել է Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները՝ շեշտելով 2020թ. ի վեր Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի և Լեռնային Ղարաբաղի ժողովորդի նկատմամբ Ադրբեջանի շարունակվող ագրեսիվ քայլերը։ Առանձին ուշադրություն է հրավիրվել Լեռնային Ղարաբաղը մնացյալ աշխարհին կապող Լաչինի միջանցքի՝ ավելի քան 6 ամիս շարունակվող ապօրինի արգելափակման և ԼՂ 120.000 ժողովրդի շրջափակված լինելու հանգամանքների վրա։

Դեսպան Բեջանյանը ներկայացրել է տարածաշրջանում կայունության և հարատև խաղաղության հասնելու ՀՀ տեսլականն ու այդ ուղղությամբ գործադրվող ջանքերը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում