ԼԼիլիթ Ասատրյան

Մոդրիչը երկարաձգել է պայմանագիրը «Ռեալի» հետ

Մոդրիչը երկարաձգել է պայմանագիրը «Ռեալի» հետ

Մադրիդի «Ռեալն» ու խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը մեկ տարով երկարաձգել են գործող պայմանագիրը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: 37-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թ. ամառը: Խորվաթիայի հավաքականի ավագն արքայական ակումբի գույները պաշտպանում է 2012 թվականի օգոստոսից։ Այս ընթացքում նա անցկացրել է 488 հանդիպում և նվաճել 23 տիտղոս։ Ավարտված մրցաշրջանում Մոդրիչն իսպանական գրանդի կազմում մասնակցել է 52 հանդիպման, խփել 6 գոլ և կատարել նույնքան գոլային փոխանցում:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում