ՄՄարիամ Մխիթարյան

Ուկրաինան այլևս ինքնիշխան պետություն չէ. Օրբան

Ուկրաինան այլևս ինքնիշխան պետություն չէ. Օրբան

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կարծում է, որ Ուկրաինան այլևս ինքնիշխան պետություն չէ, խաղաղության ձեռքբերումը կախված է ոչ թե նրանից, այլ ԱՄՆ-ից։

«Ուկրաինան այլևս ինքնիշխան պետություն չէ: Նա չունի փող և զենք: Նա կարող է պայքարել միայն օգնությամբ: ԱՄՆ-ն է որոշում, թե երբ կգա խաղաղությունը»,- ասել է Օրբանը երեքշաբթի Bild թերթի հետ հարցազրույցում:

«Իրականությունն այն է, որ Ուկրաինայի և Արևմուտքի միջև համագործակցությունը ձախողվել է: Կարծում եմ, որ տեսակետը, թե ուկրաինացիները մեծ աջակցությամբ կարող են հաղթել Ռուսաստանի դեմ պատերազմում, իրավիճակի սխալ ըմբռնումն է, դա անհնար է»,- ասել է Հունգարիայի վարչապետը։

Միաժամանակ Օրբանն ընդգծել է, որ եթե հակամարտության հենց սկզբում լիակատար բանակցություններ վարեին, ապա հնարավոր կլիներ խուսափել բազմաթիվ զոհերից։

Հունգարիայի վարչապետը դարձյալ այն համոզմունքն է հայտնել, որ անհրաժեշտ է վերադառնալ բանակցություններին, քանի որ դա կյանքեր փրկելու միակ միջոցն է։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում