ԼԼուսինե Մուրադյան

Եղել են բարձրաստիճան զինվորականներ, որոնք բանակի շարքերում խուճապ են տարածել. Փաշինյան

Եղել են բարձրաստիճան զինվորականներ, որոնք բանակի շարքերում խուճապ են տարածել. Փաշինյան

Պատերազմի ընթացքում իրոք եղել են բարձրաստիճան զինվորականներ, որոնք բանակի շարքերում խուճապ են տարածել: Այդ մասին ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե 44-օրյա պատերազմում հաջողությունը կամ առնվազն տարածքները պահելը ֆանտաստիկայի ժանրի՞ց էր, թե՞ ոչ:

Փաշինյանը կարծում է, որ եթե չլինեին մի շարք դրվագներ, ապա կմտածեր, որ ֆանտաստիկայի ժանրից էր, բայց այսօր քրեական գործեր կան, որոնց դրվագներով հայտնի է՝ ինչ է տեղի ունեցել, բայց թե ինչու է տեղի ունեցել, հայտնի չէ:

«Մենք դեպք ունենք ռազմավարական բարձունքի գրավման Ադրբեջանի կողմից, մեր զորքերի կողմից՝ հետ գրավման, և մեր հրամանատարի կողմից հրաման՝ թողնե՛լ բարձունքը»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ հայտնի չէ՝ ինչու է նման  հրաման հնչել:

Վարչապետը մի քրեական գործ էլ մեջ բերեց, համաձայն որի՝ բարձրաստիճան սպան խուճապ է տարածել և հետ քաշվելու հանձնարարական տվել՝ ասելով. «Գնացե՛ք, ասե՛ք՝ հողերը տված ա, անիմաստ բան եք անում, քաշվե՛ք, գնացե՛ք ստեղից»:

Նիկոլ Փաշինյանը մի դեպք էլ մեջբերեց, որը կապված է անձամբ իր հետ, երբ վերջին պահին տեղեկացել է «շատ բարձրաստիճան զինվորականի» կողմից մի տարածք հանձնելու մասին, որը վարչապետն արգելել էր հանձնել:

«...Ընդ որում՝ հրամանն ապօրինի տվել է շատ բարձրաստիճան զինվորական (հրամանը - խմբ.), որը հարց է՝ ինչքանով ուներ այդ իրավասությունը՝ նման հրաման կամ խորհուրդ տալու՝ բունկերոմ գտնվելով»,- ասաց Փաշինյանը և հավելեց, որ այն տարածքը, որի մասին խոսում է, մինչև այսօր հայկական վերահսկողության ներքո է:

«Ուրիշ բան, որ հետագա իրադարձություններն ապացուցեին, որ ես, զինվորական չլինելով, բան չեմ հասկանում: Մարդը զինվորական էր, առաջարկում էր էվակուացնել այդ շրջանից: Եվ հետագա իրադարձություններն էլ ցույց տվեցին, որ ինքը ճիշտ էր, ես սխալ հրահանգ տվեցի, և դրա արդյունքում եղավ այս, այս այս, այս... Բայց այդ տարածքը մինչև հիմա հայկական վերահսկողության ներքո է, ինչու են այդպիսի հրամաններ հնչում»,- ասաց նա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում