ՀՀայկ Նավասարդյան

Տեղի է ունեցել ԱԻՆ-ի վերջին հանդիսավոր նիստը

Տեղի է ունեցել ԱԻՆ-ի վերջին հանդիսավոր նիստը

Այսօր՝ հունիսի 27-ին, Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի է ունեցել գերատեսչության վերջին հանդիսավոր նիստը։

 

«Նիստին մասնակցում էին ԱԻՆ բոլոր ստորաբաժանումների աշխատակիցները, «ՀՀ ԱԻՆ վետերանների խորհուրդ» հասարակական կազմակերպության անդամները։
 

Նիստի ընթացքում շնորհակալություն հայտնեցի ԱԻՆ աշխատակազմին ներդրած ավանդի և բարեխիղճ աշխատանքի համար։ Հատուկ ընդգծել եմ համատեղ աշխատանքի և ձեռքբերումների արդյունքները՝ հույս հայտնելով, որ ԱԻՆ փորձառու աշխատակիցները շատ մոտ ապագայում կկարողանան համալրել պետական այլ մարմինների շարքերը՝ գրանցելով նորանոր հաջողություններ։

 
May be an image of 3 people

 

Նիստի ավարտին իմ հրամանով մի շարք աշխատակիցներ պարգևատրվեցին «Համագործակցություն հանուն փրկության», «ՀՀ ԱԻՆ պատվավոր աշխատակից» մեդալներով, «Օգնություն, արիություն, փրկություն» հուշամեդալով, պատվոգրերով և հուշանվերներով»,- գրել է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը։
May be an image of 3 people

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում