ԷԷլեն Պետրոսյան

Ադրբեջանական մարտական դիրքից կրակել են Արցախում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացու ուղղությամբ

Ադրբեջանական մարտական դիրքից կրակել են Արցախում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացու ուղղությամբ

Արցախի ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ հունիսի 25-ին` ժամը 16:00-ի սահմաններում, Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղի 22-ամյա բնակիչ Միքայել Մեժլումյանը հաղորդում է ներկայացրել, որ Մյուրիշենից Ավդուռ տանող ավտոճանապարհի ձախակողմյան հատվածի դաշտավայրում տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային տարբեր զինատեսակներով կրակել են իր ուղղությամբ:

 

Կրակոցների հետևանքով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները: Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում