Տեղի ունեցող իրադարձությունները Ռուսաստանի ներքին գործն են. Տոկաև

Տեղի ունեցող իրադարձությունները Ռուսաստանի ներքին գործն են. Տոկաև

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևի հետ հեռախոսազրույցի ընթացքում նրան տեղեկացրել է ՌԴ-ում տիրող իրավիճակի մասին՝ հայտնել են Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունից։

«Կասիմ Ժոմարտ Տոկաևը նշել է, որ տեղի ունեցող իրադարձությունները Ռուսաստանի ներքին գործն են։ Սահմանադրական կարգը և օրենքի գերակայությունը երկրում իրավակարգի պահպանման անփոխարինելի պայման են: Սա հասարակության անվտանգության և նրա հաջող զարգացման հիմքն է»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Պուտինը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանում ստեղծված իրավիճակը հասկանալու համար:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը տեղեկացրել է, որ Պուտինը հեռախոսազրույց է ունեցել նաև Ուզբեկստանի նախագահի հետ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում