ՄՄարիամ Մխիթարյան

Լաչինի միջանցքի գրեթե լիակատար շրջափակումը խիստ մտահոգիչ է. ԵՄ մամուլի խոսնակի հայտարարությունը

Լաչինի միջանցքի գրեթե լիակատար շրջափակումը խիստ մտահոգիչ է. ԵՄ մամուլի խոսնակի հայտարարությունը

ԵՄ-ն ուշադրությամբ հետևում է վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Ադրբեջանի և Հայաստանի միջև աճող լարվածությանը, որոնց միջազգային սահմանի երկայնքով ամեն օր արձանագրվում են կրակոցներ, ի լրումն ղարաբաղյան շփման գծում նմանատիպ միջադեպերի, ասված է ԵՄ արտաքին հարաբերությունների մամուլի խոսնակ Նաբիլա Մասրալիի տարածած հաղորդագրությունում:

«Հունիսի 15-ից սկսած Լաչինի միջանցքի գրեթե լիակատար արգելափակումը խիստ մտահոգիչ է։ Դա ուղղակիորեն սպառնում է տեղի բնակչության կենսապահովմանն ու լուրջ մտավախություններ է առաջացնում հնարավոր հումանիտար ճգնաժամի վերաբերյալ:

Վերջին բարձր մակարդակի հանդիպումների շարքից հետո ԵՄ-ն շարունակում է ներգրավված լինել ամենաբարձր քաղաքական մակարդակում՝ օգնելու թուլացնել այդ լարվածությունը և գտնել փոխադարձ ընդունելի լուծումներ»,- նշված է փաստաթղթում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում