Ղարիբաշվիլին և Հաջիմուֆթուօղլուն կարևորել են Վրաստանի ու Թուրքիայի գործընկերության խորացումը անվտանգության ոլորտում

Ղարիբաշվիլին և Հաջիմուֆթուօղլուն կարևորել են Վրաստանի ու Թուրքիայի գործընկերության խորացումը անվտանգության ոլորտում

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ընդունել է Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Սեյֆուլլահ Հաջիմուֆթուօղլուին։ Այս մասին հայտնել են Վրաստանի կառավարությունից:

«Հանդիպմանը կողմերը բարձր են գնահատել երկու երկրների ռազմավարական գործընկերությունը, ընդգծել երկկողմ համագործակցությունն է՛լ ավելի խորացնելու և ամրապնդելու պատրաստակամությունը։ Ընդգծվել է, որ Վրաստանը բարձր է գնահատում Թուրքիայի ամուր աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև Վրաստանի եվրատլանտյան ինտեգրմանը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Կողմերը կարևորել են երկկողմ ռազմավարական գործընկերության հետագա խորացումը ոչ միայն քաղաքական և տնտեսական առումով, այլև անվտանգության ուղղությամբ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում