ԼԼիլիթ Ասատրյան

Ակնկալում ենք շուտով հյուրընկալել հայ-ադրբեջանական բանակցությունների ևս մեկ փուլ. ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ

Ակնկալում  ենք շուտով հյուրընկալել հայ-ադրբեջանական բանակցությունների ևս մեկ փուլ. ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ

ԱՄՆ պետքարտուղարության գլխավոր փոխխոսնակ Վեդանտ Պատելը հունիսի 21-ին կայացած ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին և սպասվող հանդիպումներին:

«Մենք անհամբերությամբ սպասում ենք Վաշինգտոնում բանակցությունների մեկ այլ փուլի հյուրընկալմանը, քանի որ կողմերը կշարունակեն Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության հաստատման շուրջ բանակցությունները: Մենք շարունակում ենք հավատալ, որ ուղղակի երկխոսությունը խնդիրների լուծման և տևական ու արժանապատիվ խաղաղության հասնելու հիմքն է:

Մենք կարծում ենք, որ լարվածության հրահրման և բարձրացմանն ուղղված քայլերն անարդյունավետ են այս պահին, քանի որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները ընթանում են տարբեր հարթակներում: Մենք շարունակում ենք ներգրավված լինել այս հարցում և ակնկալում ենք, որ շուտով կհյուրընկալենք բանակցությունների ևս մեկ փուլ»:

Պատելը նաև մեկնաբանել է ՌԴ ԱԳ նախարար Լավրովի մեկնաբանությունը ԱՄՆ միջնորդության վերաբերյալ.

«Եթե Ռուսաստանը կարծում է, որ կարող է կառուցողական դեր խաղալ այս հարցում, իհարկե, ողջունելի է, բայց մենք շարունակում ենք զգալ, որ այս բանակցությունները առաջընթաց են ապրում, դրանք շարունակվում են։

ԱՄՆ-ն այս հարցում կարևոր դեր է ունեցել: Այդ հարցով անձամբ զբաղվել է պետքարտուղարը: Դուք տեղյակ եք բազմաթիվ ներգրավվածությունների մասին ինչպես պետքարտուղարի մակարդակով, այնպես էլ աշխատանքային մակարդակով:

Կարծում եմ` այս ամենը արտացոլում է այն փաստը, որ մենք կարծում ենք, որ ուղիղ երկխոսությունը առանցքային է այս խնդրի լուծման և տևական ու արժանապատիվ խաղաղության հասնելու համար։ Եվ մենք նաև շարունակում ենք մտածել, որ այս գործընթացում երկխոսությունը չի կարող փոխարինվել»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում