ԼԼիլիթ Ասատրյան

Բլինքենը Թուրքիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Բլինքենը Թուրքիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ Լոնդոնում կայացած հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, Հարավային Կովկասում զարգացումների համատեքստում քննարկել է նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Կողմերը քննարկել են երկկողմ օրակարգին առնչվող հարցեր, ինչպես նաև Ուկրաինայում տիրող ճգնաժամն ու Շվեդիայի` ՆԱՏՕ-ին անդամակցության հարցը:

Հանդիպման մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է արել Բլինքենը` նշելով, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի գնահատելի դաշնակից է և Միացյալ Նահանգների գործընկեր:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում