ՄՄարիամ Մխիթարյան

Բլինքենը Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հետ քննարկել է տարածաշրջանային և երկկողմ հարցեր

Բլինքենը Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հետ քննարկել է տարածաշրջանային և երկկողմ հարցեր

ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղար Մեթյու Միլլերը տեղեկացրել է, որ Լոնդոնում տեղի է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հանդիպումը:

«Պետքարտուղար Բլինքենն այսօր հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ Լոնդոնում՝ Ուկրաինայի վերականգնման վերաբերյալ համաժողովի շրջանակում: Պետքարտուղար Բլինքենը և նախարար Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային մի շարք ընդհանուր առաջնահերթություններ:

Պետքարտուղարը ողջունել է Թուրքիայի աջակցությունն Ուկրաինային, այդ թվում՝ Անկարայի աշխատանքը Սևծովյան հացահատիկային նախաձեռնության հարցում: Նա նաև ընդգծել է ՆԱՏՕ-ի միասնության կարևորությունը նման կրիտիկական պահին և կոչ Է արել Թուրքիային աջակցել Շվեդիայի անդամակցությանը դաշինքին»,- հաղորդում է Միլլերը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում