ՄՄարիամ Մխիթարյան

ԵՄ-ն համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթը

ԵՄ-ն համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթը

ԵՄ անդամ երկրների մշտական ​​ներկայացուցիչները չորեքշաբթի համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հերթական փաթեթը, հայտնում է ԵՄ Խորհրդում Շվեդիայի նախագահությունը։

«Այսօր ԵՄ մշտական ​​ներկայացուցիչները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթի հարցում»,- գրել է Նախագահությունը Twitter-ում։

Փաթեթը ներառում է միջոցներ, որոնք ուղղված են պատժամիջոցների շրջանցման դեմ պայքարին, դրանք կկիրառվեն 70 անձի նկատմամբ, որոնք, ի թիվս այլ բաների, պատասխանատու են երեխաների անօրինական արտաքսման համար, նաև ավելի քան 30 տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ, որոնք շրջանցում են պատժամիջոցները, աջակցում են ռուսական ռազմական ջանքերին:

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր՝ 11-րդ փաթեթում ընդգրկված է նաև  ռուսական «Դրուժբա» նավթատարի հարավային ճյուղով նավթի տարանցման արգելք։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում