ԼԼուսինե Մուրադյան

Մադրիդյան սկզբունքներով Ադրբեջանը զրոյացրել է 89-91 թթ. իրավական բազան և վետոյի իրավունք է ստացել ԼՂ-ի կարգավիճակի հարցում

Մադրիդյան սկզբունքներով Ադրբեջանը զրոյացրել է 89-91 թթ. իրավական բազան և վետոյի իրավունք է ստացել ԼՂ-ի կարգավիճակի հարցում

1991 թվականի դեկտեմբերի 10-ին ԼՂ-ում տեղի ունեցած անկախության հանրաքվեի արդյունքները դիվանագիտական, քաղաքական և միջազգային առումով զրոյացվում են Մադրիդյան սկզբունքներով: Այդ մասին ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին ասաց ՀՀ վարչապետը՝ անդրադառնալով ԼՂ-ի մասով 2007-ից հետո տեղի ունեցած բանակցություններին:

Ըստ Փաշինյանի՝ այդ բանակցություններն այն բանի համար էին, որ Հայաստանը Մադրիդյան կոնտեքստից նահանջելու շանս չունենա, և Կազանյան տապալումը այդ էֆեկտը տվեց:

«Բազմիցս եմ ասել, որ Մադրիդյան սկզբունքներով Ադրբեջանը նախ զրոյացրել է 89-91 թթ. իրավական բազան, ներքին լեգիտիմության մեր ընկալումը և վետոյի իրավունք է ստացել ԼՂ-ի կարգավիճակի հարցում»,- ասաց վարչապետը:

Փաշինյանը հիշեցրեց՝ Մադրիդյան սկզբունքները 2007 թվականին էր, Կազանյան գործընթացը՝ 2011-ին:

«2007-ին վետոյի իրավունք է ստանում կարգավիճակի հարցում (Ադրբեջանը - խմբ.), իսկ Կազանում՝ 2011-ին, այդ վետոյի իրավունքը կիրառում է և գործնականում հենց իր ստացած իրավունքը՝ Հայաստանին ներքաշելով այդ գործընթացի մեջ, բերում-բերում-բերում-բերում, և վետոյի իրավունքը կիրառում է: Եվ միջազգային հանրությունն այդ վետոյի իրավունքը, ըստ էության, ընդունում է, որովհետև ես ասում եմ՝ Ադրբեջանին ոչ միայն չեն դատապարտում, ոչ միայն ճնշումներ չեն իրագործում, մի հատ էլ զենք են մատակարարում, մի հատ էլ նրա պահանջների հիման վրա բանակցային փաթեթ են ձևավորում և բերում, Հայաստանին տալիս: Ահա այս է ամբողջ պատմությունը Կազանյան պրոցեսի»,- ասաց նա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում