ԼԼուսինե Մուրադյան

ԼՂ բանակցային գործընթացի բովանդակությունը ուղիղ կապի մեջ է եղել ՀՀ ներքաղաքական իրադրության հետ. վարչապետ

ԼՂ բանակցային գործընթացի բովանդակությունը ուղիղ կապի մեջ է եղել ՀՀ ներքաղաքական իրադրության հետ. վարչապետ

Կարո՞ղ էինք արդյոք խուսափել պատերազմից, եթե՝ «այո», ինչպե՞ս: ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին այս հարցերին անդրադարձավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կարծիք հայտնելով, որ խուսափել հնարավոր էր:

«Ամենայն հավանականությամբ՝ այո՛, եթե նախկին 25 տարիների ընթացքում լուծած լինեինք Ղարաբաղի հարցը: Բայց այստեղ հարց է առաջանում՝ ուզո՞ւմ էինք արդյոք լուծել Ղարաբաղի հարցը: Սրան զուգահեռ՝ մի շատ ավելի հիմնարար և խորքային հարց. կարո՞ղ էինք արդյոք լուծել Ղարաբաղի հարցը, ու եթե՝ «այո», ինչպե՞ս»,- ասաց Փաշինյանը:

ԼՂ-ի մասով բանակցային պատմությունը ներկայացնելիս Նիկոլ Փաշինյանը նաև նկատեց, որ բանակցային գործընթացը և նրա բովանդակությունը ուղիղ կապի մեջ էին Հայաստանի ներքաղաքական իրադարձությունների հետ:

«Իրականում բանակցային գործընթացը և նրա բովանդակությունը ուղիղ կապի մեջ են եղել Հայաստանի և՛ ներքաղաքական իրադրության, և՛ իրադարձությունների հետ, ինչը որքան էլ բնական, այնուամենայնիվ, ամենանեգատիվ դերն է խաղացել Ղարաբաղի հարցի կարգավորան գործընթացի վրա, որովհետև մեր ներքաղաքական կյանքում 1994 թվականի մայիսի 12-ի հաղթական զինադադարից հետո դրական իրադարձությունների մեծ դեֆիցիտ է եղել»,- ասաց նա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում