Առագաստանավային սպորտի վարպետի սիրելի ու աչք շոյող հոբբին

Առագաստանավային սպորտի վարպետի սիրելի ու աչք շոյող հոբբին

1978-ին 27-ամյա Մհերը կանգնեց վինդսերֆինգի տախտակի վրա, սլացավ ջրի վրայով ու մնաց այնտեղ՝ ձողափայտից բռնված ու ջրի վրա ամուր կանգնած: Ջուրը, օդն ու բնության մի մասնիկը լինելու ազաատությունը դարձավ Մհերի տարերքը, իսկ նա էլ դարձավ խորհրդային  միության վինդսերֆինգի առաջին չեմպիոնն ու սպորտի վարպետ: Հայաստանում սկսվեց վինդսերֆինգի պատմությունը, իսկ Մհերի կյանքում նոր էջ, որ դարձավ պատմություն:

Երբ ավարտվում է ամառն ու վինդսերֆինգի փայտերը հայտնվում են պահեստներում, Մհերը դարակներից հանում է գործիքներն ու, մասնագիտական լեզվով ասած, շշում առագաստանավերը: Սա կարոտի զբաղմունք է, որը ստիպում է վերհիշել  ամառային անհոգությունն ու ազատության հաճույքը:

Մի քանի հարյուր անգամ փոքրացնելով ու նույնիսկ դրանց ներքին կառուցվածքի  ճշգրտությունը պահպանելով` Մհերը 350-ից ավելի նավ է տեղավորել շշերում:

Մանրամասները՝ տեսանյութում 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում