ԼԼուսինե Մուրադյան

Մեկնարկում է Արցախ ուղարկված մարդասիրական օգնության բաշխման փուլը. կտրամադրվեն հիգիենայի պարագաներ և սննդամթերք

Մեկնարկում է Արցախ ուղարկված մարդասիրական օգնության բաշխման փուլը. կտրամադրվեն հիգիենայի պարագաներ և սննդամթերք

Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը տեղեկացնում է, որ ս․ թ․ հունիսի 17-ից կմեկնարկի բարեգործական կազմակերպությունների կողմից Արցախ ուղարկված մարդասիրական օգնության բաշխման հերթական փուլը, որի շրջանակներում Ստեփանակերտ քաղաքում փաստացի բնակվող՝ հաշմանդամության խումբ ունեցող և կերակրողին կորցրած՝ 63 տարին լրացած, աշխատանքային կամ սոցիալական կենսաթոշակ ստացող անձանց կտրամադրվեն սննդամթերք և հիգիենայի պարագաներ։

 

Օգնությունները կտրամադրվեն Ստեփանակերտ քաղաքի թվով 5 դպրոցներում բացված կետերից։

 

Բաշխման ընթացակարգը կիրականացվի հետևյալ կերպ․

 

N 5  դպրոցից՝ կենսաթոշակը «Արցախփոստի»՝ Բաղրամյան 2ա հասցեում գտնվող բաժանմունքից ստացող անձանց

 

N 6 դպրոցից՝ կենսաթոշակը «Արցախփոստի»՝ Ա․ Առաքելյան 4/4 հասցեում գտնվող բաժանմունքից ստացող անձանց

 

N 8 դպրոցից՝ կենսաթոշակը «Արցախփոստի»՝ Հակոբ Հակոբյան 30, Ազատամարտիկների 13/50 հասցեներում գտնվող բաժանմունքներից ստացող անձանց

 

N 9 դպրոցից՝ կենսաթոշակը «Արցախփոստի»՝ Գ․ Լուսավորչի 5 հասցեում գտնվող բաժանմունքից ստացող անձանց

 

N 11 դպրոցից՝ կենսաթոշակը «Արցախփոստի»՝ Ադմիրալ Իսակովի 15, Ալեք Մանուկյան 4ա/4 հասցեներում գտնվող բաժանմունքներից ստացող անձանց։

 

Նշված խմբերին պատկանող՝ Ստեփանակերտ քաղաքում փաստացի բնակվող տեղահանված անձանց օգնությունը կտրամադրվի N 6 դպրոցից։

 

Աջակցությունները կտրամադրվեն ժամը 10։00-ից մինչև 17։00-ն։ Ընդմիջման ժամը13։00-14։00-ն է։

 

Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:

 

Լրացուցիչ հարցերի համար կարող են զանգահարել նախարարության թեժ գիծ՝ 114 կարճ համարով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում