ԼԼուսինե Մուրադյան

Վերջին 3 տարում ԿԲ-ից որակյալ կադրերի արտահոսքը կրկնապատկվել է, մեր խնդրանքն է՝ գոնե 12 տոկոսով աշխատավարձ բարձրացնենք. ԿԲ նախագահ

Վերջին 3 տարում ԿԲ-ից որակյալ կադրերի արտահոսքը կրկնապատկվել է, մեր խնդրանքն է՝ գոնե 12 տոկոսով աշխատավարձ բարձրացնենք. ԿԲ նախագահ

Այս տարի չենք առաջարկելու աշխատատեղերի ավելացում։ 859 աշխատատեղը, որ ունենք, պահպանում ենք, բայց մեր խնդրանքն ԱԺ-ին այն է, որ գոնե այս տարի 12 տոկոսով բարձրացնենք աշխատավարձերը։ Այդ մասին Ազգային ժողովում 2027 թվականի բյուջեի նախագծի նախնական քննարկման ժամանակ ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

«Վերջին 3 տարում ԿԲ-ից որակյալ կադրերի արտահոսքը կրկնապատկվել է։ Մարդիկ գնում են հիմնականում ֆինանսական համակարգ, ու կոմպենսացիայի չափը, որն իրենք ակնկալում և ստանում են ֆինանսական համակարգում, 2-3 անգամ բարձր է, քան մենք ենք կարողանում վճարել այն պարագայում, երբ օրենքով նախանշված է, որ ԿԲ-ի միջին աշխատավարձը պիտի բանկային միջինին համապատասխան լինի։

Եթե այս տարի նույնիսկ բարձրացնում ենք աշխատավարձերը մեր առաջարկած 12 տոկոսով, մեր աշխատավարձերի տարբերությունը շարունակում է պահպանվել մոտ 33 տոկոսի չափով։

Հիմնական գնացողները փորձառուներն են, ու մենք բախվում ենք մի իրականության, երբ ունենում ենք կարևորագույն ուղղություններ՝ վերահսկողություն, ռիսկերի կառավարում, IT, որտեղ ունենում ենք խնդիրներ՝ կադրերի հետ կապված»,– ասաց նա։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում