Մեկ հարվածով ուզում ենք 7 նախագծով բեռնաթափել մեր դատարանները. Գրիգոր Մինասյան

ԼԼիլիթ Ասատրյան

Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մաuին», «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին», «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին նախագծին:

«Թվով 7 նախագծերով մեկ հարվածով ուզում ենք բեռնաթափել մեր դատարանները»,- ասաց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը: Նա նշեց, որ ուսումնասիրությունները, որոնք իրականացվել են 2020-2022 թվականների ընթացքում, ցույց են տվել, որ ընդհանուր իրավասության քաղհայցերով 441 հազար հայցադիմում է ներկայացվել, որից 395 հազարը փոքր բռնագանձման գործեր են: «Այսինքն՝ ստացվում է գրեթե 90 տոկոսով մեր դատարանները ծանրաբեռնված են գործերով, որոնք, ըստ էության, արդարադատություն իրենցից չեն ներկայացնում, այլ գրավոր գործարքի հիման վրա կողմերի միջև վեճ է: Ուղղակի դատավորը վերցնում է պայմանագիրը, նայում է և հաստատում է: Որպես ապացույց, թե ինչու է կարևոր այս փոփոխությունը. նույնիսկ այդ գործերի 95 տոկոսը չի էլ բողոքարկվում, այսինքն՝ քաղաքացիները համաձայն են, գիտեն, որ պարտք կա: Մենք այս փոփոխությամբ բեռնաթափում ենք դատարանները շուրջ 80 տոկոսով, և այսուհետ բանկերը, վարկային կազմակերպությունները և կումունալ ծառայություններ մատուցող ընկերությունները չեն կարողանալու գնալ դատարան, գնալու են նոտարի մոտ, նոտարը հաստատելու է, այնուհետև թվային գործիքներով ուղարկելու է Հարկադիր կատարման ծառայություն, բայց նաև հնարավորություն ենք ստեղծել մեր քաղաքացիներին բողոքարկել այն գործերը, որոնք նոտարը կամ սխալ կհաշվարկի տոկոսը, կամ ընդհանրապես չի պատկերացնի, որ իրեն ընդդատյա գործ չի: Շատ կարևոր է նաև ընդգծել, որ երկու օրակարգային հարց ունենք՝ դատավորների քանակի ավելացում կամ աշխատավարձերի բարձրացում, դրանով մենք, ըստ էության, այս տարի օրակարգից հնարավորություն կունենանք հանել դատավորների աշխատավարձի բարձրացման հարցը և կկենտրոնանանք առաջին ատյանի դատավորների աշխատավարձի բարձրացման վրա և փոխվարչապետների հետ աշխատելու ենք այդ փաթեթը նույնպես ներկայացնել», -ասաց նախարարը:

Նա ընդգծեց, որ ամբողջը թվային է լինելու: «Օրենքի ուժի մեջ մտնելը կապելու ենք թվային հարթակի գործարկմանը. թուղթը վերանալու է»,- ասաց Գրիգոր Մինասյանը:

Ինչ վերաբերում է գործընթացի տևողությանը, ապա այն, նախարարի խոսքով, 1-1.5 ամիս է տևելու: «Երբ բանկն արդեն տեսնում է, կամ կոմունալ ծառայությունը տեսնում է, որ պարտավորությունը կատարված չէ, ուղարկելու է նոտարին, նոտարը 7-օրյա ժամկետում էլեկտրոնային եղանակով ծանուցելու է քաղաքացուն, եթե քաղաքացին վճարում է, գործը փակվում է, էլ ընթացք չի լինում, եթե վճարում չի լինում, այնուհետև վճարման կարգադրությունը ուղարկվում է Հարկադիր կատարման ծառայություն, և պրոցեսը տևելու է մեկ ամիս»,- նշեց նա:

Մինասյանն ասաց, որ նախնական որոշվել էր 5 մլն դրամ բռնագանձման գումարներին անդրադառնալ, բայց նախարարական կոմիտեում թիվը նվազեցվել է 2 մլն-ի:

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում