ՎՎարդուհի Բալյան

Վարչապետն ասաց՝ ՀՀ հիմնի ավարտը ինչ տողերով է պատկերացնում

Վարչապետն ասաց՝ ՀՀ հիմնի ավարտը ինչ տողերով է պատկերացնում

Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում 2022 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին նախագծի քննարկմանը, անդրադառնալով  օրհներգին, ասաց, թե իր պատկերացմամբ ինչ տողերով պետք է ավարտվի Հայաստանի Հանրապետության օրհներգը: 

«Այն ավարտվում է զոհվելու տողով ու զոհվելու տեսարանով: Ես վերջերս շատ մտածում եմ՝ իհարկե զուտ էսթետիկական, բանաստեղծական առումով հեշտ չէ գուցե իրականացնել, բայց կարծում եմ՝ քաղաքական առումով շատ ճիշտ կլինի, որ ՀՀ հիմնն ավարտվի հետևյալ տողերով.

«Նայի՛ր նրան երեք գույնով,

Նվիրական մեկ նշան,

Թող փողփողի թշնամու դեմ,

Թող միշտ պանծա Հայաստան»,- ասաց ՀՀ վարչապետը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում