Տարածաշրջանում խաղաղությունը պետք է ներառի ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության պաշտպանությունը․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

Տարածաշրջանում խաղաղությունը պետք է ներառի ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության պաշտպանությունը․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը «Լուրեր»-ի խնդրանքով անդրադարձել է ռուսական РИА Новости գործակալության հրապարակմանը, թե ամերիկյան կողմը սպառնալիքներով փորձում է միջնորդություն պարտադրել Լեռնային Ղարաբաղին և Ադրբեջանին։

«Մենք հետևողականորեն պնդում ենք, որ տարածաշրջանում խաղաղությունը պետք է ներառի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության պաշտպանությունը։ Ողջունում ենք ցանկացած երկխոսություն, որը նպաստում է դրան»,- նշել են ՀՀ-ում ԱՄՆ դիվանագիտական առաքելությունից։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում