ԼԼիլիթ Ասատրյան

ԱՄՆ պետդեպարտամենտը մտահոգություն է հայտնել Երասխի ուղղությամբ Ադրբեջանի կրակոցների հետևանքով քաղաքացիական անձանց վիրավորվելու կապակցությամբ

ԱՄՆ պետդեպարտամենտը մտահոգություն է հայտնել Երասխի ուղղությամբ Ադրբեջանի կրակոցների հետևանքով քաղաքացիական անձանց վիրավորվելու կապակցությամբ

ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը թվիթերյան միկրոբլոգում գրառում է կատարել` մտահոգություն հայտնելով այսօր Երասխի ուղղությամբ ադրբեջանական կրակոցների հետևանքով երկու քաղաքացիների վիրավորման առիթով:

«Խորապես մտահոգված ենք Ադրբեջանի կողմից արձակված կրակոցներից Հայաստանում ԱՄՆ-ի հետ կապ ունեցող ընկերության երկու քաղաքացիական աշխատակիցների վիրավորման կապակցությամբ։ Կրկնում ենք սահմանների երկայնքով զսպվածության մեր կոչը, քանի որ կողմերն աշխատում են կայուն և հավասարակշռված խաղաղության ուղղությամբ»,- գրել է նա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում