ԱԱնժելիկա Ժամհարյան

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Յակով Զելդովիչի անվան միջազգային գիտաժողովի մասնակիցներին

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Յակով Զելդովիչի անվան միջազգային գիտաժողովի մասնակիցներին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Գիտությունների ազգային ակադեմիայում ընթացող Յակով Զելդովիչի անվան 5-րդ միջազգային գիտաժողովի մասնակիցների և կազմակերպիչների պատվիրակությանը:

Ինչպես տեղեկացնում են  նախագահի աշխատակազմից՝ հանդիպմանը մասնակցել են ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը և ԳԱԱ ԻԿՐԱՆԵՏ կենտրոնի տնօրեն Նարեկ Սահակյանը:

Գիտաժողովը նվիրված էր աստղաֆիզիկայի և հարակից բնագավառների արդի ձեռքբերումներին և անցկացվում էր Ակադեմիայի հիմնադրման 80-ամյակի միջոցառումների շրջանակում:

Նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել նմանօրինակ միջոցառումների կազմակերպումը և պատրաստակամություն հայտնել հնարավորինս աջակցել գիտության ոլորտում իրականացվող ծրագրերին և նախաձեռնություններին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են արդի գիտության բնագավառում առկա զարգացումների և հայեցակարգերի վերաբերյալ հարցեր: Երկուստեք շեշտվել է գիտության նվաճումները գիտական արդյունաբերության հետագա զարգացման գործում կիրառելու կարևորությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում