ԵԱՏՄ-ի և Եգիպտոսի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցություններն առաջ են ընթանում․ Կահիրեում ՌԴ դեսպան

ԵԱՏՄ-ի և Եգիպտոսի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցություններն առաջ են ընթանում․ Կահիրեում ՌԴ դեսպան

ԵԱՏՄ-ի և Եգիպտոսի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցություններն առաջ են ընթանում, և բանակցությունների հերթական փուլը նախատեսված է հուլիսին: Այս մասին РИА Новости-ին հայտնել է Կահիրեում Ռուսաստանի դեսպան Գեորգի Բորիսենկոն:

«Կցանկանայի նշել, որ առաջ են շարժվում Եգիպտոսի և Եվրասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագրի մշակման շուրջ բանակցությունները։ Դրանց հերթական՝ վեցերորդ փուլը նախատեսված է հուլիսին»,- նշել է դիվանագետը։

Գործակալության զրուցակիցը կարծիք է հայտնել, որ Եգիպտոսում ազատ առևտրի գոտու ստեղծումն առևտրային մեծ օգուտներ կբերի ինչպես ԵԱՏՄ անդամ երկրներին, այնպես էլ Եգիպտոսին, որն ավանդաբար ԵԱՏՄ պետությունների համար դարպաս է դեպի Աֆրիկա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում