Անկարան շարունակելու է վճռականորեն պաշտպանել Հյուսիսային Կիպրոսի շահերը․ Էրդողան

Անկարան շարունակելու է վճռականորեն պաշտպանել Հյուսիսային Կիպրոսի շահերը․ Էրդողան

Անկարան շարունակելու է վճռականորեն պաշտպանել ինչպես Թուրքիայի, այնպես էլ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության շահերը Արևելյան Միջերկրական ծովում։

Այս մասին Հյուսիսային Կիպրոս այցի ընթացքում ինքնահռչակ այդ երկրի ղեկավար Էրսին Թաթարի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Նա նշել է, որ Կիպրոսի հարցով բանակցություններին վերադառնալու պայմանը Հյուսիսային Կիպրոսի ճանաչումն է։ Էրդողանի խոսքով՝ տարածաշրջանում Անկարայի քաղաքականությունը հիմնված է խաղաղության ձգտման վրա։

«Թուրքիայի ճանապարհային քարտեզը տարածաշրջանի համար պարզ է, և այն կենտրոնացած է խաղաղության վրա: Մենք հանդես ենք գալիս Էգեյան ծովը խաղաղության ծով դարձնելու օգտին»,- ասել է նա։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում