ԼԼիլիթ Ասատրյան

Վստահ ենք՝ ռազմավարական շահերի ներդաշնակեցման միջոցով կհաջողվի ապահովել տարածաշրջանային կայուն միջավայր. Արայիկ Հարությունյանի ուղերձը Պուտինին

Վստահ ենք՝ ռազմավարական շահերի ներդաշնակեցման միջոցով կհաջողվի ապահովել տարածաշրջանային կայուն միջավայր. Արայիկ Հարությունյանի ուղերձը Պուտինին

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 12-ին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Ռուսաստանի օրվա առթիվ:

Ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Մեծարգո՛ Վլադիմիր Վլադիմիրի, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և ռուս ժողովրդին՝ Ռուսաստանի օրվա առթիվ: Հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը, ինչպես նաև հայոց ու ռուսական պետականությունների ռազմավարական և դաշնակցային հարաբերությունները ձևավորել են նշանակալի պատմություն և մեծ ներուժ հետագա զարգացման համար: Այդ հարաբերություններում իր ուրույն տեղն է ունեցել և ունի նաև Արցախը՝ որպես Հարավային Կովկասի կարևոր սուբյեկտներից մեկը: Այդ կարևորության ցուցիչներից մեկն էլ 2020 թ. պատերազմի հրադադարի կնքումն էր Ռուսաստանի ակտիվ միջնորդությամբ ու երաշխավորմամբ: Ուստի մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի և անձամբ Ձեր դերակատարությունը 2020 թ. արյունահեղության կասեցման և Արցախում հետագա նոր լայնածավալ ագրեսիաների ու ողբերգությունների կանխման հարցում:

Արցախի ժողովուրդը սրտաբաց է ընդունել ռուս խաղաղապահների առաքելությունը՝ նրանց մեջ տեսնելով սեփական հայրենիքում ազատ ու արժանապատիվ ապրելու ամուր երաշխիքներ:

Այժմ, երբ Ադրբեջանն ամեն ինչ անում է փլուզելու Արցախի և տարածաշրջանի անվտանգության փխրուն ճարտարապետությունը և ՌԴ երաշխիքները՝ Արցախի շարունակվող շրջափակման ու սպառնալիքների միջոցով, մենք վստահ ենք, որ մեր ռազմավարական շահերի ներդաշնակեցման և ջանքերի համատեղման միջոցով մեր երկու ժողովուրդներին կհաջողվի ապահովել տարածաշրջանային կայուն ու արժանապատիվ միջավայր բոլոր կողմերի համար»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում