ԼԼիլիթ Ասատրյան

Խոր ցավով տեղեկացա Ղազախստանում տեղի ունեցած լայնամասշտաբ հրդեհի մասին. Փաշինյան

Խոր ցավով տեղեկացա Ղազախստանում տեղի ունեցած լայնամասշտաբ հրդեհի մասին. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ երկրում հրդեհի հետևանքով մարդկային զոհերի և վիրավորների կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի Կասիմ-Ժոմարտ Կեմելի,

Խոր ցավով տեղեկացա Ղազախստանի Աբայ շրջանում տեղի ունեցած լայնամասշտաբ հրդեհի մասին, որի հետևանքով կան մարդկային զոհեր և վիրավորներ։

Խնդրում եմ ցավակցություններ ու կարեկցանքի խոսքեր փոխանցել զոհվածների ընտանիքներին և մտերիմներին, իսկ բոլոր վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»։

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում