ԼԼիլիթ Ասատրյան

Դպրոցի տնօրենի պաշտոնին հավակնողների զարգացման ծրագրերն անկախ փորձաքննության են ենթարկվում. գրագողության փորձերը կասեցվելու են. ԿԳՄՍ նախարար

Դպրոցի տնօրենի պաշտոնին հավակնողների զարգացման ծրագրերն անկախ փորձաքննության են ենթարկվում. գրագողության փորձերը կասեցվելու են. ԿԳՄՍ նախարար

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է դպրոցների տնօրենների նշանակման նոր կարգին` ընդգծելով, որ այդ պաշտոնին հավակնողների զարգացման ծրագրերն անկախ փորձաքննության են ենթարկվում, և այս գործընթացում միջնորդության կամ գրագողության փորձերն արդյունք չեն տալու: 

«Ինչպես գիտեք, հանրակրթության կառավարման ոլորտում էական փոփոխություններ են արվել և արդեն իսկ դպրոցների տնօրենների լիազորությունների ավարտի դեպքում գործում է տնօրենների նշանակման նոր կարգը։ Այդ կարգով տնօրենի պաշտոնին հավակնողների զարգացման ծրագրերն անկախ փորձաքննության են ենթարկվում, որի արդյունքներով շեմը չհաղթահարած անձանց հետ պայմանագրի կնքումը բացառվում է։

Արդեն իսկ իրականացված փորձաքննությունները ցույց են տալիս, որ զարգացման ծրագրերի որակը շատ հեռու է բավարար լինելուց, դիմողների ճնշող մեծամասնությունը չի հաղթահարում շեմը, այնինչ տնօրենի պաշտոնին հավակնող անձը, որ տնօրեն դառնալու պարագայում պետք է խորապես ընկալի ու պատասխանատու լինի կրթության որակի և գործընթացի բովանդակային կազմակերպման համար, պետք է առաջին հերթին ջանքը դնի դպրոցի զարգացման որակյալ ծրագրի կազմման համար։

Դեռ շատ տեղ ունենք աշխատելու այդ որակը ստանալու համար։ Սակայն միաժամանակ ուզում եմ հիշեցնել, որ ցանկացած միջնորդության փորձ այս գործընթացում աշխատելու է ոչ թե կողմ, այլ դեմ։ Իսկ ծրագրերն այլոց մոտ գրել տալու, գրագողության փորձերը կասեցնելու ենք հենց սկզբից․ նման ծրագրեր ներկայացրած անձինք կհայտնվեն նաև հավաստագրից զրկվելու ուղիղ ռիսկի տակ՝ այդ փաստի հաստատման դեպքում։

Առաջարկում եմ կենտրոնանալ բովանդակային աշխատանքի վրա, դա է հաջողելու միակ ճանապարհը»,- ֆեյսբուքյան էջում գրել է նա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում