ՄՄարիամ Մխիթարյան

Մայք Փենսը հայտարարել է 2024 թվականի նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին

Մայք Փենսը հայտարարել է 2024 թվականի նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին

ԱՄՆ նախկին փոխնախագահ Մայք Փենսը, ինչպես նախապես ասել էր, հունիսի 7-ին՝ իր ծննդյան օրը, պաշտոնապես հայտարարել է 2024 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններում առաջադրվելու մասին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Փենսը, որն ԱՄՆ նախկին առաջնորդ Դոնալդ Թրամփի վարչակազմում զբաղեցրել է փոխնախագահի պաշտոնը, ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենին և «արմատական ​​ձախերին» մեղադրել է թե՛ ներքին, թե՛ միջազգային մակարդակով Միացյալ Նահանգները թուլացնելու համար:

Նախկին փոխնախագահը նշել է, որ «տարբեր ժամանակներ պահանջում են տարբեր առաջնորդներ»: «Մենք կարող ենք վերականգնել այս երկիրը: Մենք կարող ենք պաշտպանել մեր ժողովրդին և ապահովել մեր սահմանը: Մենք կարող ենք վերականգնել մեր տնտեսությունը և վերադարձնել մեր երկիրը հավասարակշռված բյուջեի ուղու վրա, պաշտպանել մեր ազատություններն ու Ամերիկային նոր սկիզբ տալ»,- ասել է Փենսը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում