Զելենսկին Կախովկայի ՀԷԿ-ի ամբարտակի պայթեցման համար մեղադրել է Ռուսաստանին

Զելենսկին Կախովկայի ՀԷԿ-ի ամբարտակի պայթեցման համար մեղադրել է Ռուսաստանին

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հերքել է Ռուսաստանի հայտարարություններն այն մասին, որ Կախովկայի ՀԷԿ-ի ամբարտակը պայթեցրել է Կիևը։

«Արդեն մեկ տարուց ավելի է, ինչ Ռուսաստանը վերահսկում է և՛ ամբարտակը, և՛ ամբողջ ՀԷԿ-ը։ Այն դրսից գնդակոծություններով պայթեցնելը ֆիզիկապես անիրատեսական է։ Այն ականապատել են հենց ռուս օկուպանտները, և հենց նրանք էլ պայթեցրել են»,- ասել է Զելենսկին։

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան կտրականապես հերքում է Կախովկայի ՀԷԿ-ի պայթեցման հետ կապված մեղադրանքները, նշել՝ տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունը կրում են Ուկրաինայի իշխանությունները։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում