Ուկրաինան առաջարկել է ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստ անցկացնել Կախովկայի ՀԷԿ-ում պայթյունի կապակցությամբ

Ուկրաինան առաջարկել է ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստ անցկացնել Կախովկայի ՀԷԿ-ում պայթյունի կապակցությամբ

Ուկրաինայի արտգործնախարարությունն առաջարկել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ անցկացնել Կախովկայի ՀԷԿ-ում պայթյունի կապակցությամբ։ Այս մասին ասված է Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ անհրաժեշտ է այդ հարցը ներկայացնել Ատոմային էներգետիկայի միջազգային կազմակերպության կառավարիչների խորհրդի նիստին, ինչպես նաև գործարկել Եվրամիության քաղաքացիական պաշտպանության մեխանիզմը։

Բացի այդ, Կիևը Յոթի խմբի երկրներին և Եվրամիությանը կոչ է արել անհապաղ դիտարկել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը, մասնավորապես՝ ռուսական հրթիռային արդյունաբերության և ատոմային արդյունաբերության վրա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում