ՄՄարիամ Մխիթարյան

Ուկրաինայի զինված ուժերը որոշ ուղղություններով հարձակման են անցնում. Աննա Մալյար

Ուկրաինայի զինված ուժերը որոշ ուղղություններով հարձակման են անցնում. Աննա Մալյար

Ուկրաինայի զինված ուժերը շարունակում են պաշտպանական գործողությունը և հարձակման են անցնում որոշ ուղղություններով, ասել է Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը։

«Մենք շարունակում ենք պաշտպանությունը, բայց պաշտպանական գործողությունը պարունակում է ամեն ինչ, այդ թվում՝ հակահարձակում: Ուստի որոշ հատվածներում մենք անցնում ենք հարձակողական գործողությունների»,- գրել է պաշտոնյան Telegram-ալիքում։ Նրա խոսքով` «մարտական գործողությունների էպիկենտրոնը մնում է Բախմուտի ուղղությունը»:

Սակայն Reuters-ը հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հերքում է ուկրաինական հակահարձակման մեկնարկը՝ ասելով, որ իրենք այդ մասին տեղեկություն չունեն։ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի  խորհրդական  Պոդոլյակն էլ Twitter-ում գրել է, որ «դեռևս լայնամասշտաբ հարձակում չկա»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում