Բորելը Կոսովոյին և Սերբիային կոչ է արել անհապաղ և անվերապահորեն միջոցներ ձեռնարկել լարվածության թուլացման ուղղությամբ

Բորելը Կոսովոյին և Սերբիային կոչ է արել անհապաղ և անվերապահորեն միջոցներ ձեռնարկել լարվածության թուլացման ուղղությամբ

Կոսովոյի հյուսիսում բռնությունից հնարավոր էր խուսափել և դրանից պետք է խուսափել ապագայում՝ հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը:

«Եվրամիությունը վճռականորեն դատապարտում է ՆԱՏՕ-ի ղեկավարած միջազգային ուժերի զինծառայողների, քաղաքացիների, իրավապահ մարմինների և ԶԼՄ ներկայացուցիչների դեմ բռնությունը Կոսովոյի հյուսիսում»,- ասված է Բորելի հայտարարության մեջ:

Հանձնակատարը Կոսովոյին և Սերբիային կոչ է արել «անհապաղ և անվերապահորեն միջոցներ ձեռնարկել լարվածության թուլացման ուղղությամբ, դադարեցնել պառակտող հռետորաբանությունը և հետագայում ձեռնպահ մնալ ցանկացած չհամաձայնեցված գործողություններից»։ ԵՄ-ում հույս են հայտնել, որ Կոսովոյի հյուսիսում գտնվող ՏԻՄ շենքերի մոտ ոստիկանական գործողությունները կդադարեցվեն։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում