ՄՄարիամ Մխիթարյան

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել ավելացնել զինամթերքի պաշարներն ու արտադրությունը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել ավելացնել զինամթերքի պաշարներն ու արտադրությունը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը կարծում է, որ ՆԱՏՕ-ի երկրները պետք է մեծացնեն զենքի արտադրությունը, քանի որ սպառազինության պաշարները սպառվել են Կիև մատակարարումների պատճառով։

«ՆԱՏՕ-ի դաշնակիցների պաշարները սպառվել են, որպեսզի կարողանան աջակցել Ուկրաինային, ուստի մենք պետք է ավելացնենք արտադրությունը՝  նոր նպատակների համար»,- ասել է Ստոլտենբերգը Bloomberg-ի հետ հարցազրույցում։ 

Գործակալությունը նշում է, որ ՆԱՏՕ-ի երկրները ծրագրում են հուլիսի 11-12-ը Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովի ժամանակ համաձայնեցնել գործողությունների պլանը, որը կմեծացնի արտադրությունը և կավելացնի համատեղ գնումները ինչպես Կիևին օգնություն ցուցաբերելու, այնպես էլ սեփական կարիքների համար:

Ավելի վաղ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ Եվրամիությունը սպառել է նաև իր ռազմական պաշարները՝ Ուկրաինային զենք տրամադրելով։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում