ԼԼիլիթ Ասատրյան

Վստահ եմ՝ համատեղ ջանքերով կնպաստենք հայ-իտալական բարեկամության ամրապնդմանը. Հայաստանի նախագահը՝ Իտալիայի պաշտոնակցին

Վստահ եմ՝ համատեղ ջանքերով կնպաստենք հայ-իտալական բարեկամության ամրապնդմանը. Հայաստանի նախագահը՝ Իտալիայի պաշտոնակցին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլային ազգային տոնի՝ Հանրապետության օրվա կապակցությամբ։

Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է.

«Գոհունակությամբ պետք է նշեմ, որ Հայաստանի և Իտալիայի միջպետական կապերն անցած տարիների ընթացքում բնականոն կերպով զարգացել են՝ առանձնանալով բարձր մակարդակի քաղաքական երկխոսությամբ, տնտեսական, մշակութային ու գիտակրթական արդյունավետ համագործակցությամբ, որում անուրանալի է Ձեր ավանդը։

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք հայ-իտալական ավանդական բարեկամության ամրապնդմանը և նոր լիցք կհաղորդենք երկկողմ հարաբերություններին՝ ի շահ մեր ժողովուրդների»: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում